25/11/2010 14:25
Կարծիք. Ս.Սարգսյանը չի ստորագրի ՀՀ-ին և ԼՂ-ին վնասող փաստաթուղթ
Աստանայում սպասվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում ոչ մի փաստաթուղթ, որը կվնասի Հայաստանին և Արցախին, չի ստորագրվի, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Ըստ բանախոսի` հնարավոր է, որ Աստանայում ստորագրվի հումանիտար բնագավառում համագործակցության փաստաթուղթ, ինչպես, դա եղավ Աստրախանում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ:
«Աշխարհի ոչ մի երկրում նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը վնաս կլինի Արցախին ու Հայաստանին», - շեշտեց Հ. Հարությունյանը:
Բանախոսը չբացառեց, որ ՀՀ նախագահը կարող է որոշում կայացնել չմեկնել նաև Աստանա, ինչպես դա արվեց Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեպքում:
«Եթե համոզվենք, որ այնտեղ հակահայկական, հակաարցախյան բան է լինելու, չի գնա, բայց, իմ խորին համոզմամբ, նախագահը գնալու է Աստանա»,- ասաց նա: