25/11/2010 11:37
Դուշանբեում մեկնարկել է ՇՀԿ կառավարությունների ղեկավարների նիստը
Դուշանբեում նեղ կազմով մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը:
Տաջիկստանի կառավարության ղեկավար Ակիլ Ակիլովը, բացելով հանդիպումը, հույս է հայտնել, որ նիստը հնարավորություն կընձեռի լուծել խնդիրները, որոնք կազմակերպության առջև դրվել են Տաշքենդում հունիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ակիլովի խոսքով, նեղ հանդիպման ձևաչափը թույլ է տալիս «մտքեր փոխանակել կազմակերպության արդի թեմաների շուրջ»:
Այնուհետև Տաջիկստանի վարչապետը խոսքը փոխանցել է Ղազախստանի կառավարության ղեկավար Կարիմ Մասիմովին` որպես այժմ ՇՀԿ-ում նախագահող կողմի:
Նշենք, որ ՇԿՀ անդամ են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանը, Հնդկաստանը, Մոնղոլիան և Պակիստանը ՇՀԿ-ում ունեն դիտորդի կարգավիճակ: