26/11/2010 10:20
Ուրուգվայը երկու օրով կղեկավարի գործող նախագահի կինը
Պատմության մեջ առաջին անգամ` այսօր, Ուրուգվայը կունենա կին նախագահ: Երկրի գլխավոր պաշտոնը երկու օրով կստանձնի Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկիի կինը` Լուսիա Տոպոլանսկին:
Համաձայն տեղի օրենսդրության` երկրի ղեկավարի և փոխնախագահի երկրից բացակայության ժամանակ նախագահական պաշտոնը ստանձնում է սենատորը, ով վայելում է երկրի քաղաքացիների աջակցությունը:
Վերջին ընտրություններում «Լայն ճակատ» կուսակցությունը ներկայացնող Տոպոլանսկին ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը: