26/11/2010 13:46
Է.Նալբանդյանը և Գ.Լենմարկերը քննարկեցին ԼՂ կարգավորումը
Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին:
Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը և դրա հեռանկարները:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Իր հերթին Գորան Լենմարկերն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: