26/11/2010 11:32
ՄԻՊ-ը հանդիպել է Երևանում գործող դիվանագետների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 25-ին հանդիպեց միջազգային կազմակերպությունների և Երևանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները և «Հավաքների մասին» օրենքի նախագիծը:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, անդրադարձ եղավ նաև մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի: