26/11/2010 14:46
ԵԽԽվ-ում ԼՂ հարցով հանձնաժողովի ստեղծումը չի բացառվում
«Եթե ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով, ամեն դեպքում, ենթահանձնաժողով ստեղծվի, մենք գիտենք մեր անելիքները»,- ռազմավարական հետագա քայլերը չբացահայտելով` այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի` ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին չի պատկանում, այլ` Խորհրդարանական վեհաժողովին, ու այդ պահանջը ներկայացված է ԵԽԽՎ հանրահայտ14.16 բանաձևում:
«Այն ժամանակ էլ, հիմա էլ մենք դա սխալ, անիմաստ քայլ ենք համարում, ու փորձն էլ ցույց տվեց, որ սխալ է: Վերջին 3 տարիներին այդ մասին անընդհատ խոսքում ենք էնտեղ, ու չեմ կարող բացառել, որ վեհաժողովի փուլում ամեն դեպքում այդ հանձնաժողովը ստեղծվի»,- եզրափակեց Հարությունյանը: