26/11/2010 17:44
Շիրովը Նահապետյանին հաղթեց միայն կայծակնային պարտիաներում
Համահայկական շախմատային Օլիմպիադայի հաղթող, ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը Ռուսաստանի Պենզա քաղաքում մրցախաղ անցկացրեց գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի հետ: Արագ շախմատի երկու հանդիպումներում մրցակիցները մեկական հաղթանակ տարան, և մենամարտն ավարտվեց 1:1 հաշվով: Կայծակնային պարտիաներում նվազագույն առավելությամբ` 3,5:2,5, հաջողության հասավ Շիրովը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: