27/11/2010 10:51
Հայտնի է Օբամայի շրթունքը ճեղքողի անունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բասկետբոլ խաղի ընթացքում հարված է ստացել դեմքին և ստիպված է եղել գնալ հիվանդանոց, որտեղ նրա շրթունքին 12 կար են դրել, հաղորդում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, պարզվել է, որ Օբամային «նեղացնողը» նրա ծանոթն է եղել` Կոնգրեսի անդամների իսպանալեզու խմբակցության Ինստիտուտի ծրագրերի տնօրեն Ռեյ Դեսերեգը:
«Այսօր ես իմացա, որ նախագահը ոչ միայն լավ մրցակից է, բայց և իսկական մարզիկ: Ես մեծ հաճույք ստացա` այս առավոտ խաղալով նրա հետ: Հուսով եմ, որ նա շուտով կկարողանա կրկին վերադառնալ խաղադաշտ»,- ասվում է Դեսերեգի հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: