27/11/2010 09:57
ԱՄՆ-ն չի բացառում Իրանի միջուկային հարցի ռազմական լուծումը
Միացյալ նահանգներն «արդեն բավականին երկար ժամանակ» քննարկում են իրանական միջուկային խնդրի ռազմական ճանապարհով լուծման հնարավորությունը, սակայն բանակցությունները մնում են որպես խնդրի լուծմանն ուղղված առաջնային քայլ: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալենը:
«Ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ երկխոսությոան և փոխգործակցության վրա, սակայն պետք է դրան իրատեսորեն մոտենալ, գնահատելով, թե արդյոք Իրանը մտադիր է վերջիվերջո ճշմարտությունն ասել և որևէ քայլ ձեռնարկել», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Մալենը:
Իրանը պնդում է, որ իր կողմից մշակվող միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: Այդ առնչությամբ Մայքլ Մալենը նշել է. «Փաստացի տեղեկատվությունը և հետախուզական տվյալները, որոնք ես տեսել եմ, խոսում են այլ բանի մասին: Իրանը դեռ վստահորեն մտադիր է միջուկային զենք ստեղծել»: