29/11/2010 10:07
Wikileaks -ի դոսյե. Իրանի հրթիռները կարող են հասնել Եվրոպա
Իրանը ԿԺԴՀ-ից ձեռք է բերել ռուսական օրինակով ստեղծված ժամանակակից հրթիռների շարք, որոնց հեռահարությունը Իսլամական հանրապետությանը թույլ կտա հարված հասցնել ինչպես Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներին, այնպես էլ հասնել Մոսկվա: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի համաձայն, երկուշաբթի հաղորդում է ամերիկյան New York Times թերթը` հղում անելով Wikileaks կայքի նյութերին:
Ինչպես հայտնի է դարձել հաղորդագրությունից, որը թվագրված է 2010 թ. փետրվարի 24, Իրանը Հյուսիսային Կորեայից գնել է R-27 շարքի 19 հրթիռներ, որոնց հզորությունը զգալիորեն գերազանցում է Վաշինգտոնի կողմից պաշտոնապես ճանաչվածը:
Թերթը նշում է, որ ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ այդպիսի հրթիռների առանձին բաղադրամասեր կարող էին հայտնվել Իրանում, սակայն տեղեկությունն այն մասին, որ հրթիռները երկիր են բերվել լիովին պատրաստ վիճակում, անակնկալ է դարձել: