29/11/2010 12:11
ՌԴ և ՀՀ միջտարածաշրջանային համագործակցության համաժողով` Երևանում
Հաջորդ տարվա սկզբին Երևանում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողով, որին կմասնակցեն երկու երկրների մարզերի ղեկավարները:
Ֆորումի կազմակերպչական հարցերը քննարկելու համար ռուս-հայկական բարեգործական «Պատվո գործ» կազմակերպության համանախագահ, ՌԴ տարածաշրջանների և ՀՀ միջև կապերի հարցերով «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության բաժնի ղեկավար Անդրանիկ Նոկողոսյանը մի շարք հանդիպումներ է ունենեցել Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարների հետ:
Երկու երկրների տարածաշրջանների միջև արդյունավետ փոխգործակցությունն ապահովում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը` դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ղեկավարությամբ և «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացչությունը` Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ:
Ֆորումի կազմակերպման գաղափարը ստացել է ՀՀ նախագահի և վարչապետի աջակցությունը: Համաժողովին նախատեսվում է նաև իրականացնել նորարարական համագործակցության լայնածավալ միջռեգիոնալ ցուցահանդես:
Վորոնեժում Անդրանիկ Նիկողոսյանը լրագրողներին ասել է, որ համաժողովի իրականացումը կխթանի երկու երկրների մարզերի միջև մշակութային և առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով` համաժողովը ավարտին կհասցնի այն ժամանակները, երբ ավանդույթի համաձայն միջտարածաշրջանային համաձայնության առարկաները միայն թղթի վրա էին ամրագրվում:
«Այսուհետ այդպես չի լինեու», - ըստ «Պատվո գործը» կազմակերպության մամլո ծառայության, նշել է Ա.Նիկողոսյանը` հայտնելով, որ հանդիպումներ է ունեցել Յարոսլավլի, Նիժնի Նովգորոդի և Օրենբուրգի մարզերի ղեկավարության հետ: