29/11/2010 12:14
Ստամբուլում այրվել է Հայդարփաշայի կայարանի մի մասը
Հրդեհը ուժեղ վնաս է հասցրել Ստամբուլի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկին` Հայդարփաշայի երկաթուղային կայարանին: Այս մասին կիրակի օրը հաղորդել է բրիտանական Բի-Բի-Սի հեռուստակայանը:
Թուրքական իշխանությունները մարդկանց շենքից տարհանել են և կանգնեցրել գնացքների տեղաշարժը: Զոհերի մասին չի հաղորդվում:
12 ժամվա ընթացքում հրշեջները ծովի ջրով ողողել են տանիքը, որտեղ վերանորոգման աշխատանքների ժամանակ կրակ էր բռնկել:
Հայդարփաշա կայարանը, նեոդասական ճարտարապետության նմուշ է, կառուցվել է դղյակի նմանությամբ ավելի քան 100 տարի առաջ գերմանացի ճարտարապետի կողմից, Բոսֆորի ասիական ափին:
Ենթադրվում էր, որ կայարանը կգտնվի Բեռլին-Բաղդադ ժանապարհին և կդառնա Ստամբուլը Մեքքայի հետ կապող վերջին կանգառը: