29/11/2010 09:44
Wikileaks դոսյեն հրապարակվեց. աշխարհը սկանդալների նախաշեմին
Wikileaks-ի հայտնի դոսյեն, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթեր, նամակագրություն, սկսել են հրապարակել աշխարհի հայտնի ԶԼՄ-ները: Փորձագետները և քաղաքագետները միջազգային սկանդալների շարք են ակնկալում, որոնք կարող են հիմնովին վնասել որոշ երկրների միջև հարաբերությունները:
Ինչպես հայտնել է Wikileaks-ի նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը, հրապարակված և դեռ հրապարակվելիք փաստաթղթերը վերաբերում են ժամանակակից աշխարհի «բոլոր խոշոր հիմնախնդիրներին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
The Gardian-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանձնարարել է ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներին «լրտեսել» այլ երկրների դիվանագետներին:
Նշենք, որ հրապարակված փաստաթղթերում արծարծվում են նաև ԼՂ հակամարտության կարգավորման, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին առնչվող թեմաները: