30/11/2010 15:43
Դիպուկահարների դուրս բերման հարցը կարող է բարձրացվել Աստանայում
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանը կարող է պնդել, որ գագաթնաժողովի օրականգ մտցվի հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծից դիպուկահարների դուրս բերման հարցը, այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը:
«Օրակարգում հարց կա, որ հայկական կողմը պնդի, որ ԵԱՀԿ անդամ երկրները որոշում ընդունեն այդ տարածքներից դիպուկահարների պարտադիր դուրս բերման վերաբերյալ»,- ասաց բանախոսը, շեշտելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել դիպուկահարների դուրս բերման անհրաժեշտության մասին` թե միջազգային տարբեր կազմակերպություններում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ: