30/11/2010 09:19
Քլինթոն. Սա «գրոհ է համաշխարհային հանրության վրա»
Wikileaks կազմակերպության կողմից ամերիկացի դիվանագետների մեծածավալ նամակագրության հրապարակումը «գրոհ է համաշխարհային հանրության վրա», այլ ոչ միայն Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հանդեպ: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Համաձայն նրա խոսքերի` այն մարդկանց գործողությունները, ում շնորհիվ գործում է Wikileaks-ը, «իչիք են դարձնում» ամերիկյան արտաքին գերատեսչության ջանքերն` ուղղված մի շարք սուր միջազգային խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների շարքում Քլինթոնը թվարկել է ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային բնաջնջման զենքի տարածումը և մարդու իրավունքների ոտնահարումը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնի ղեկավարության գաղտնի տեղեկատվության «արտահոսքը» չի հանգեցնի աղետալի հետևանքների` ԱՄՆ և այլ պետությունների հարաբերություններում:
«Վստահ եմ, որ այն գործընկերությունը և կապերը, որոնք ստեղծել է ԱՄՆ ներկայիս վարչակազմը, ի զորու են դիմակայել այս մարտահրավերին», - հայտարարել է Հիլարի Քլինթոնը: