30/11/2010 11:26
Հայաստանի Նախագահն այսօր մեկնում է Աստանա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին: ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:
Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաքում գրանցվել է շուրջ 2500 պաշտոնական պատվիրակ: Գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել են ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրները:
Նշենք, որ ԵԱՀԿ գագաթնաժողովներն անցկացվում են միջազգային այս կազմակերպության հիմնադրումից ի վեր՝ 1977 թվականից: Վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1999 թվականին` Ստամբուլում: Այս տարվա գագաթնաժողովի հիմնական ինտրիգներից մեկը կապում են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ: ԵԱՀԿ գործող ղեկավար, Ղազախստանի արտգործնախարար Կանաթ Սաուդաբաևը երկուշանթի օրն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ ԵԱՀԿ գագաթնաժողովը կխթանի հիմնախնդրի լուծման ակտիվացմանը: