30/11/2010 10:10
Սահակաշվլինի մտադիր է մասնակցել Աստանայի գագաթնաժողովին
Վրաստանի պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
Ըստ նրա` վրաստանյան պատվիրակությունն արդեն գտնվում է Աստանայում, իսկ այսօր առավոտյան Ղազախստան կմեկնի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:
ԱԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ աստանյան գագաթնաժողովին նախատեսված է նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությունը, «եթե նրա այցին Աստանա որևէ բան չխանգարի», հաղորդում է «Մետա.կզ»-ը:
Կալանդաձեն նաև նշել է, որ գագաթնաժողովոին սպասվում է անվտանգության հարցերով փաստաթղթի ընդունում, որտեղ «ադեկվատ» կարտացոլվի Վրաստանում առկա հակամարտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Նշենք, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գ.Վաշաձեն Աստանայում նաև մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում` ՎՈՒԱՄ երկրների ԱԳ նախարարների հետ: