30/11/2010 16:40
Վենչուրային կոնֆերանսը` դեկտեմբերի 2-ին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը հրավիրում են Ձեզ մասնակցելու Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում կազմակերպվող Վենչուրային կոնֆերանսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիայի ոլորտների 13 ներդրումային ծրագրերի հետ, որոնք մշակվել են Բիզնես համագործակցության աջակցման դրամաշնորհի շրջանակում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից հայտնում են, որ դրամաշնորհի ընթացքում հայ հետազոտողները աշխատել են մասնավոր ձեռնարկությունների հետ համատեղ` նոր գործարար հնարավորություններ բացահայտելու և իրագործելու նպատակով: Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են մասնավոր ներդրողների համար գրավիչ և շահութաբեր գիտահետազոտական արտադրանքներ: