01/12/2010 10:43
ԵԱՀԿ-ն պետք է երկխոսության հարթակ դառնա ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի միջև
ԵԱՀԿ պետք է երկխոսության հարթակ դառնա մի կողմից ՆԱՏՕ-ի ու Եվրամիության, մյուս կողմից` Եվրազեսի ու ՀԱՊԿ-ի միջև: Այս մասին Աստանայում մեկնարկած ԵԱՀԿ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված բացման խոսքում նշեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ` Նազարբաևը նշել է, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի ապահովել անվտանգությունը եվրոպական ու եվրասիական տարածաշրջանում, ինչպես նաև հաղթահարել ԵԱՀԿ ու անդամ երկրների առջև ծառացած մարտահրավերները: