01/12/2010 11:36
ԵՄ ղեկավար. ԼՂ կարգավորման լավագույն ձևաչափը Մինսկի խումբն է
ԵԱՀԿ գագաթնաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպոյը, անդրադառնալով Եվրոպայի տարածքում չլուծված ու ձգձգվող հակամարտություններին, նշել է, որ դրանք վտանգում են ողջ Եվրոպայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Աստանայից:
ԵՄ ղեկավարը թվարկելով հակամարտությունների մի քանի օրինակներ, արտահայտել է կառույցի դիրքորոշումը դրանց լուծման հարցում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով Հերման վան Ռոմպոյը նշել է, որ կարգավորման լավագույն մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: