01/12/2010 15:30
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 2 հնարավորից վաստակել է 1,5 միավոր
Բրազիլիայի Ամերիկանա քաղաքում մեկնարկեց այդ երկրի 77-րդ առաջնությունը, որի 12 մասնակիցներից 6-ը հանրաճանաչ գրոսմայստերներ են:
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը մրցաշարն սկսեց ամենահեղինակավոր մասնակիցներից մեկի` Ժիլբերտո Միլոշի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակով: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Էվերալդո Մացուրայի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Երկու տուրից հետո, այսպիսով, Մխիթարյանն ունի 1,5 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից: