01/12/2010 10:04
Մեդվեդև. Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է
Հակամարտությունների լուծման ժամանակ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում նման տեսակետ արտահայտեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: :
Ռուսաստանի նախագահի խոսքով, ԵԱՀԿ-ն պետք է մշակի հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն միշտ և առանց ընտրության: Այս մասին Աստաբայից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
ՌԴ նախագահը որպես սկզբունքներ է նշել հակամարտության լուծման համար ռազմական ուժի կիրառումից հրաժարումը, հակամարտությունը կողմերի միջև համաձայնությամբ կարգավորելը, առկա բանակցային և միջնորդական ձևաչափերի նկատմամաբ հարգանքը և հակամարտության գոտում գտնվող քաղաքացիական բնաչկչության իրավունքների հարգումը: