01/12/2010 10:08
Նազարբաև. Հելսինկյան սկզբունքները` երկրների անկախության հիմք
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԵԱՀԿ գագաթնաժողովի իր բացման խոսքում որպես հետխորհրդային տարածքի նորանկախ երկրների ինքնիշխանության ու անկախության հիմք նշեց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները:
Հիշեցնելով, որ Ղազախստանը նույնպես անկախացել է այդ սկբունքների հիման վրա` Ն.Նազարբաևը մեկ անգամ ևս թվարկեց այդ սկզբունքները` սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունք, ինքիշխանություն և տարածքային ամբողջականություն: Այս մասին հայտնեց Aysor.am-ի թղթակիցը Աստանայից: