01/12/2010 09:48
ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն կողմ են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը
Պետքարտուղար, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը այսօր մեկնարկած ԵԱՀԿ գագաթնաժողովի լիագումար նիստին «զգույշ լավատեսություն» է հայտնել` ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործընթացում: Նա նշել է, որ այդ մասին են վկայում այս տարվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունները: Սաուդաբաևը ներկաներին հիշեցրել է Կղրղզստանում ողբերգական իրադարձությունների հետևանքների մասին, հայտարարելով, որ այդ ամենը հաստատում է «ԵԱՀԿ-ի պահանջված լինելը, որը այսուհետ ևս կստարի այդ երկրի կայունությանը և կայուն զարգացմանը», հաղորդում է մեր թղթակիցը:
«Հուսով ենք, որ եկող տարի կհաստատվի 1999 թվականի Վիեննայի արդիականացված փաստաթուղթը», - ասել է նա:
Նիստին մասնակցող ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի մունն, իր հերթին, վստահեցրել է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը պատրաստ է փախգործակցել ԵԱՀԿ-ի հետ` ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:
Պան Գի Մունն ընդգծել է, որ հակամարտությունները պետք է հանգուցալուծվեն «բանակցությունների հիման վրա»:
«Բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջաններում, արդարացիորեն սպասում են մեզանից այդ խնդիրների լուծումը», - հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը: