01/12/2010 16:52
Հայտային շնորհանդեսը կբացի Ավստրալիան
Վաղը, ինչպես տեղեկացնում է «Reuters» գործակալությունը, շվեյցարական Ցյուրիխում տեղի կունենա աշխարհի 2022 թ. ֆուտբոլի առաջնության հավակնորդների հայտերի շնորհանդեսը: Առաջինն իր հայտը կներկայացնի Ավստրալիան, որին հերթականությամբ կհաջորդեն Հարավային Կորեան, Կատարը, ԱՄՆ-ն և Ճապոնիան: Հինգշաբթի օրը հայտերը կներկայացնեն աշխարհի 2018 թ. առաջնության թեկնածուները` Անգլիան, համատեղ` Իսպանիան և Պորտուգալիան, Հոլանդիան և Բելգիան, Ռուսաստանը: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի երեկոյան: