02/12/2010 12:51
Amazon.com-ը դադարեցրել է հոսթինգ տրամադրել WikiLeaks-ին
Ամերիկյան Amazon.com-ը դադարեցրել է հոսթինգային ծառայություններ տրամադրել շաբաթվա ընթացքում 250 հազար գաղտնի փաստաթղթեր հրապարակած WikiLeaks-ին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, հայտարարել է անկախ սենատոր Ջո Լիբերմանը:
«Ես կոչ եմ անում բոլոր ընկերություններին և կազմակերպություններին, որոնք հոսթինգային ծառայություններ են տրամադրում WikiLeaks-ին, խզել կապերը վերջինիս հետ», - հայտարարել է սենատորը: