02/12/2010 14:41
Ա. Դավթյան. ԵԱՀԿ գագաթնաժողովը` ճշմարտության սահմանների գծումն էր
Աստանայի ընդունված հնգակողմ հայտարարությունը ԼՂ բանակցային գործընթացի հերթական՝ տրամաբանական քայլն էր, որով ընդգծվեց, որ ԼՂ խնդիրն այլընտրանք չունի, քան խաղաղ կարգավորումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա հատկապես կարևորեց, որ հայտարարությունում հղում է արվում նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը:
«Այն հանգրվանը, ինչին մենք հասանք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, ճշմարտության սահմանների գծումն էր: Այն հարթակ է, որտեղ պետք է շարունակվի խաղաղ բանակցային գործընթացը»,- ասաց Դավթյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով` բոլոր սպասելիքները ԵԱՀԿ գագաթնաժողովից մեծամասամաբ իրականություն են դարձել: Միակ հանդիպումը, որը չի կայացել, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր. «Ադրբեջանի նախագահը փախուստի է դիմում, քանի որ չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից»: