02/12/2010 12:32
ԿԲ նախագահը դեկտեմբերի 4-6-ը գտնվելու է Սալոնիկում
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 4-6-ը գտնվելու է Սալոնիկում (Հունաստան), որտեղ մասնակցելու է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների նիստին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունի փոխանցմամբ` նիստին քննարկվելու են բանկի 2011-2014 թթ. միջինժամկետ ռազմավարության և բիզնես պլանի, բանկի կառավարիչների խորհրդի ընթացակարգերի փոփոխության, բանկի վարքի կոդեքսի վերանայման, ինչպես նաև այլ հարցերը: