02/12/2010 11:40
Մեկ ամսում` 202 ճանապարհատրանսպորտային պատահար
2010թ. նոյեմբեր ամսին արձանագրվել է 202 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 28 մարդ զոհվել է, 264-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական կայքը:
Ի տարբերություն 2009թ. նույն ժամանակահատվածի` ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 10-ով (192 դեպք):2009-ի նոյեմբերին զոհվել էին 30 ու տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 208 հոգի: