02/12/2010 12:15
Ռուսաստանն արգելել է օտարերկրացիների աշխատանքն առևտրի ոլորտում
Ռուսաստանի կառավարությունն արգելել է հաջորդ տարվանից աշխատանքի ընդունել օտարերկրյա քաղաքացիների` մանրածախ առևտրի ոլորտում` ալկոհոլային խմիչքների, դեղորայքի, ինչպես նաև շուկաներում, վրաններում խանութներից դուրս մանրածախ առևտուրը, հաղորդում է «Ազե.ազ-ը», վկայակոչելով ռուսական աղբյուրներին:
Այս մասին ասվում է հրամանագրում, որը նախօրեին հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
«Բիզնես անձինք ... մինչև 2011-ի հունվարի 1-ը, համաձայն սույն որոշման, պետք է ի մի բերեն բոլոր օտարերկրյա աշխատողների թիվը` առաջնորդվելով Ռուսաստանի ներկայիս աշխատանքային օրենսդրության պահանջներով»,- ասված է փաստաթղթում: