02/12/2010 09:09
ՀՀ Նախագահ. Լեռնային Ղարաբաղը «ապագա չունի Ադրբեջանի կազմում»
Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի անվտանգության կազմակերպության գագաթնաժողովի նիստի երկրորդ օրը ելույթ ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ադրբեջանն այս փուլում հետաքրքրված չէ լուծել այն: Նախագահը նշեց, որ Բաքուն ձգտում է ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ Հայաստանին առավելագույն վնաս հասցնելուն:
«Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը»,- նշեց հանրապետության ղեկավարը:
Միևնույն ժամանակ Ս.Սարգսյանը հավելեց, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան սկսելու դեպքում, Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան de jure ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հնարավորինս ներդնել իր ուժերը ԼՂՀ անվտանգության ապահովման համար:
Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ապագա չունի Ադրբեջանի կազմում»` ՀՀ Նախագահը կարծիք արտահայտեց, որ հակամարտությունը պետք է հիմնվի ԼՂ բնակչության կամքի վրա, քանի որ այդ կամքի իրացումն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը:
«Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմք»,- եզրափակեց Հայաստանի նախագահը: