02/12/2010 11:45
«Իմ Աշխարհը» ծառայության առավել հարմար պայմաններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Իմ Աշխարհը» ծառայությունից ընկերության բաժանորդները կարող են օգտվել էլ ավելի հարմար պայմաններով, քանի որ 3-ի փոխարեն կարելի կլինի ընտրել 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ցանկացած ԱՊՀ երկրի հեռախոսահամար: Իսկ վերանայված սակագների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներին կատարվող զանգերը շատ ավելի մատչելի են, քան նախկինում:
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագները հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապի բաժնից.
Զանգի րոպեներ
1-ին,12-րդ,23-րդ և այլն 2-11,13-22 և այլն
10 դրամ/րոպե 1 դրամ/րոպե
Այսինքն, մեկ զանգի ընթացքում առաջին րոպեի սակագինը կազմում է 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար այն կազմում է 1 դրամ/րոպե, հաջորդ 1 րոպեի համար` 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար` կրկին 1 դրամ/րոպե և այսպես շարունակ` մինչև զանգի ավարտը:
Հիշեցնենք, որ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել «Հատուկ համարով» ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով, եթե որպես «Հատուկ համար» ընտրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար:
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.vivacell.am կայքէջում: