03/12/2010 15:39
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմեկնեն Թուրքիա
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն դեկտեմբերի 4-24-ը Թուրքիայի Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում (նախկին անվանումը` Անտիոք) նոկաուտ համակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնությանը: Մասնակիցների թվում են նաև արտերկրում բնակվող հայ շախմատիստուհիներ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) և Դինա Կագրամանովան (Կանադա): Առաջին հինգ փուլում մրցախաղերը բաղկացած են երկու հիմնական պարտիայից:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, առաջին փուլում Էլինա Դանիելյանը կմրցակցի Շադրինայի (Ռուսաստան), Լիլիթ Մկրտչյանը` Ժան Սիաովենի (Չինաստան), Էլմիրա Սկրիպչենկոն` Ֆոյշորի (Ռումինիա), Դինա Կագրամանովան` Ձագնիձեի (Վրաստան) հետ: