03/12/2010 12:24
ԼՂ շուրջ «հանգիստ, բայց վճռական դիվանագիտություն է իրականացվում»
Թուրքիան և Ռուսաստանը համատեղ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նշելով, որ Թուքիան իր լուման է ներդնում տարածքային վեճերի լուծման հարցում` Գյուլը կարծիք է հայտնել, որ ԼՂ կարգավորման շուրջ «հանգիստ, բայց վճռական դիվանագիտություն է իրականացվում», հայտնում է «Ռոսբալտը»:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, որի շուրջ նաորի շուրջ նա IBR քննարկումներ է ունեցել Աստանայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: