03/12/2010 09:18
Անտառային հրդեհ Իսրայելում. տարհանվել է շուրջ 13 հազար մարդ
Հինգշաբթի, օրվա երկրորդ կեսին, իսրայելական Խայֆայի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի պատճառով տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 13 հազար մարդու: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Haaretz-ին:
Նշվում է, որ տարհանվածների թվում են նաև տեղի բանտի շուրջ 600 կալանավորներ և հոգեբուժարանի 200 հիվանդներ:
Իսրայելի վարչպետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տեղի իշխանությունները կշարունակեն տարհանել բնակչությունը, որպեսզի խուսափեն նոր զոհերից: Նախօրեին հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ:
Հարևան երկրները շտապում են օգնության ձեռք մեկնել ծանր իրավիճակում հայտնված Իսրայելին: Օգնության կոչին արձագանքել են Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը և, չնայած լարված հարաբերություններին, Թուրքիան: