04/12/2010 11:05
Էրդողան. Թուրք-իսրայելական հարաբերությունները «վատ են»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայֆայում հրդեհի հետևանքով Իսրայելին տրամադրված մարդասիրական օգնությունը չի նպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը: Էրդողանը խնդրել է չկապակցել քաղաքական խնդիրների հետ մարդասիրական օգնության տրամադրումն, ընդգծելով, որ հարաբերությունները երկու երկրների միջև «վատ» են, հայտնում է «Наше кафе»-ն:
NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` նա հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է Իսրայելի պաշտոնական ներողությունը Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն փոխադրող «Մարմարիս» նավի վրա «կոտորած» կազմակերպելու համար: Մինչ այդ Էրդողանը պահանջել է Իսրայելից փոխհատուցում «Free Gaza»- ի գրոհի ժամանակ տեղի ւոնեցած սպանությունների համար:
Նշվում է, որ անցած գիշեր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խոսել է Թուրքիայի կառավարության ղեկավարի հետ: Ըստ Նեթանյահուի, Էրդողանն իր ցավակցությունն է արտահայտել Հայֆայում հրդեհի զոհերի կապակցությամբ: Նեթանյահուն վստահություն է հայտնել , որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ մոտ ապագայում կբարելավվեն: