04/12/2010 13:21
11 ամսում գրանցվել է 1813 ճանապարհատրանսպորտային պատահար
2010թ. 11 ամսում գրանցվել է 1813 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 258 մարդ և վիրավորվել 2.463 հոգի: Այս մասին այսօր հարվիրած ասուլիսում ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով` 10 ամսում իրենք անընդհատ շեշտել են, որ կարողացել են պահպանել «կայուն վթարայնության իրավիճակ». եթե նախորդ տարին ամփոփել են 82 զոհով, ապա այս տարի «15 մարդու կյանք դեռ պետք է փրկել, որ նախորդ տարվա համեմատ կիսով չափ նվազի զոհերի թիվը»:
2009թ համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է մեկով, զոհերի թիվը`34-ով, իսկ վիրավորներինը`35-ով: