04/12/2010 09:56
Պան Գի Մունը օգնություն է առաջարկել Իսրայելին
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է Իսրայելին մոբիլիզացնել միջազգային ջանքերը` պայքարելու երկրում բռնկված անտառային հրդեհի դեմ:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին հասցեագրած նամակում, ՄԱԿ Գխլխավոր քարտուղարն իր ցավակցանքն է հայտնել հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Նշենք, որ աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, հազարավոր բնակիչներ տարհանվել են: