04/12/2010 10:49
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ազատ առևտրի համաձայնության են եկել
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հայտարարել են, որ ազատ առևտրի վերաբերյալ եկել են համաձայնության:
Մի քանի օր տևած բանակցություններից հետո երկրները պայմանավորվել են 5 տարվա ընթացքում վերացնել ավտոմեքենաների արտահանման ժամանակ գանձվող մաքսատուրքերը: Այս մասին հաղորդում է BBC Russian-ը:
Դրանից հետո ծրագրվում է միմյանց հետ առուվաճառքի ապրանքների մինչև 90 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերի ավելացում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կմեծացնի դեպի Հարավային Կորեա արտահանումների ծավալը ավելի քան 10 մլրդ դոլարով և կօգնի պահպանել 70 հազար աշխատատեղ:
Համաձայնագիրը պետք է հավանություն ստանա ԱՄՆ Կոնգրեսի կողմից: