04/12/2010 09:25
Yahoo-ն ներկայացրել է տարվա ամենից շատ տրվող հարցերը
Yahoo ինտերնետ-որոնողական համակարգը ներկայացրել է 2010-ին ամենից հաճախ տրվող հարցերը, որոնց պատասխանները որոնել են Yahoo- ի այցելուները:
Այսպիսով, պարզվում է, որ ամենից հաճախ Yahoo-ին հարցրել են, թե «ինչպե՞ս կապել փողկապը»: Հարցման հաճախականությամբ հաջորդը «ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից» և «ինչպես համբուրվել» հարցերն են:
Ամենից հաճախ տրվող հարցերի տասնյակում է նաև հավերժ փիլիսոփայական հարցը, թե «ի՞նչ է սերը» և «ինչպե՞ս եփել հավկիթը» պրագմատիկ հարցը:
Տարվա ամենից թեժ լուր է ճանաչվել Մեքսիկական ծոցում տեղի ունեցած էկոլոգիական աղետը: Ամենաթեժ նորությունների տասնյակում է նաև ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը և երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը: Այս մասին տեղեկացանք ՌԻԱ Նովոստի գործակալությունից: