06/12/2010 12:08
Լարիսա Ալավերդյանի նախագծի քննարկումը հետաձգվեց
Դեկտեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Ռուստամյանի նախագահությամբ որոշվեց մինչև 30 օրով հետաձգել «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» Լարիսա Ալավերդյանի ներկայացրած հայտարարության նախագծի քննարկումը: Այս մասին տեղեկացանք ԱԺ լրատվական կայքէջից:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41