06/12/2010 10:38
Անցած շաբաթ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աճել են
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման նկատելի աճ:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի փոխանցմամբ` Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց, որից միայն 50-ը` "Սև նետ" խոշոր տրամաչափի հեռահար և “СВД” դիպուկահար հրացաններից:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղաբաշխված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: