06/12/2010 10:50
Լիլիթ Մկրտչյանը շարունակում է պայքարը
Թուրքիայում մեկնարկած աշխարհի շախմատի կանանց առաջնության 1-ին փուլում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 0:2 հաշվով զիջեց Տատյանա Շադրինային և դուրս մնաց պայքարից: Դինա Կագրամանովան նույն հաշվով պարտվեց Նանա Ձագնիձեին: Լիլիթ Մկրտչյանն ու Էլմիրա Սկրիպչենկոն 1:1 հաշիվ արձանագրեցին համապատասխանաբար Ժան Սիաովենի և Ադելա Քրիստինա Ֆոյշորի հետ պարտիաներում:
Հիշեցնենք, որ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում. մասնակիցները 2-ական պարտիա կանցկացնեն` 25 րոպե+10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամանակով, երկու պարտիա` 5 րոպե+10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամանակով և վճռորոշ պարտիա, որում սպիտակները 6 րոպե կունենան, սևերը` 5: Ոչ-ոքիի դեպքում առավելությունը կտրվի սևերով հանդես եկած շախմատիստին: