06/12/2010 12:37
Վ.Կարապետյան. ԼՂՀ ճանաչումը պետք է միահամուռ լինի
Եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը մտնի քվեարկության, ապա բոլորը պետք է միահամուռ «կողմ» քվեարկեն, այսօր ասուլիսի ճամանակ տեսակետ հայտնեց Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքով, տրամաբանական կլինի, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն սկսվի Հայաստանից:
«Այսօր պետք է հասնել նրան, որ բոլորը, եթե հարցը դրվի քվեարկության, միահամուռ կողմ քվեարկեն այդ օրինագծին, այսինքն` համաձայնությամբ ճանաչել ԼՂ անկախությունը», -ասաց բանախոսը:
Նրա խոսքով, հարցը պետք է հանվի օրակարգից, եթե քաղաքական դաշտը դեռ պատրաստ չէ միասնաբար հանդես գալ:
«Այսօր այդ պահը չի եկել, և կան բազմաթիվ հրատապ հարցեր, քան ԼՂ անկախության ճանաչումն է: Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում դեռ կոնսենսուս չկա, բանկանաբար` հարցի ձախողման հնարավորությունները մեծ են»,- նշեց նա:
Ըստ Կարապետյանի` այս պահին ԼՂ անկախության ճանաչումը բացասաբար կազդի նաև բանակցային գործընթացի վրա, և այդ պատճառով էլ Հանրապետական կուսակցությունը քվեարկությանն այդ հարցը չի դնի: