06/12/2010 09:41
Թուրքիան և Իսրայելը բանակցել են Ժնևում
Ժնևում կիրակի օրը կայացել են Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների բանակցություններն` ուղղված երկու երկրների միջև լարված հարաբերությունների հարթացմանը:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ով ցանկացել է անանուն մնալ, Ֆրնս-Պրեսս-ին հաղորդել է, որ Թուրքիայի կողմից հանդիպմանը մասնակցել է ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուի տեղակալ Ֆերիդուն Շինիրլիօղլուն:
Իսրայելցի բանակցողի անունը, ինչպես նաև հանդիպման այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը: