06/12/2010 09:26
ԱՄՆ Պետդեպում զգալի կադրային փոփոխություններ տեղի կունենան
Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկություններ: Ցանկում տեղ են գտել հարյուրավոր նավթատարներ, ստորջրյա մալուխներ և գործարաններ, որոնց խափանումը, ըստ ամերիկացի դիվանագետների, անուղղելի վնաս կհասցնի ԱՄՆ-ին, հաղորդում է Բի-բի-սի-ն:
Միևնույն ժամանակ Daily Beast լրատվական կայքը, վկայակոչելով Օբամայի աշխատակազմում իր աղբյուրին, տեղեկատվություն է տարածել, որ մոտակա ամիսներին Պետդեպում զգալի կադրային փոփոխություններ տեղի կունենան` կապված այն դիվանագետների հետ, ում անունները նշված են Wikileaks-ի կողմից հրապարակված նյութերում:
«Մենք ստիպված կլինենք հետ կանչել մեր դիվանագետներից լավագույններին … որովհետև նրանք համարձակություն են ունեցել պատմել ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում երկրներում, որտեղ նրանք աշխատում են», - ասել է աղբյուրը: