07/12/2010 09:17
Հայաստանը հիշատակում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ` խլելով շուրջ 25 000 մարդկային կյանք:
Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ: 30 վայրկյանի ընթացքում հողին հավասարվեց Սպիտակը, փլուզումներ և ավերվածություններ եղան Գյումրիում (Լենինական), Վանաձորում (Կիրովական), Ստեփանավանում…
Հայի վիշտն ու ցավը ալիքի պես ողողեց ողջ աշխարհը: Տարբեր երկրներից շտապում էին օգնության ձեռք մեկնել տուժած Հայաստանին:
22 տարի է անցել….
Նշենք, որ այսօր մի շարք միջոցառումներ կանցկացվեն` նվիրված Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցին: Միջոցառումների շրջանակում նաև ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը կանցկացնի ուսուցում Երևանի թիվ 137 դպրոցում և վիկտորինա` թիվ 170 դպրոցում: