07/12/2010 14:46
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթեց Ռաֆայել Լեյտաոյին
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի առաջնության իններորդ տուրում պարտության մատնեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյին: Այժմ Մխիթարյանն ունի 5,5 միավոր: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին մնում է երկու տուր: