07/12/2010 12:21
Լիլիթ Մկրտչյանը նույնպես դուրս մնաց պայքարից
Թուրքիայում ընթացող աշխարհի կանանց առաջնության առաջին իսկ փուլում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայքարից դուրս են մնացել Էլինա Դանիելյանն ու Դինա Կագրամանովան:
Նրանց օրինակին հետևեց նաև Լիլիթ Մկրտչյանը` թայ-բրեյքում զիջելով Ժան Սիաովենին: Պայքարը շարունակում է միայն Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը. վերջինիս հաջողվեց առաջին փուլում 3,5:2,5 հաշվով պարտության մատնել Ֆոյշորին: