07/12/2010 17:15
ՃՏ պատահարների 23 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին
Ըստ ոստիկանության լրավության բաժնի տարածած հաղորդագրության` ՀՀ-ի տարածքում 2010 թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված 1812 ճանապարհատրանսպորտային պատահարներից մոտ 23 տոկոսը տեղի է ունեցել մայրաքաղաքում:
Երևանում արձանագրվել է 783 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 71 մարդ զոհվել է, 969-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, որ այս տարի 11 ամսում ՀՀ-ում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 258 մարդ է զոհվել, 2459-ը`ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի 1814 դեպք, որոնց հետևանքով 292 մարդ զոհվել էր, 2528-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: